s.

hosanna;
երգել —իւք, to sing hosannas.

• , ի հլ. «օրհնութիւն» ՍԳր. Եփր. արմաւ. 45, 48, 50, 57. Յայսմ. Պտրգ, 372, 544. ժմ. 581. որից ովսաննայաբեր Նար. տաղ. գրուած է ուսանա Տիմոթ. կուզ. էջ 299։

• = Եբր. [hebrew word] hōšī'ana «ազատի՛ր, օգնի՛ր» բառն է, որ երկրորդ դէմքի սաստ-կական հրամայականն է [hebrew word] ა iš' արմա-տից։ Հյ. բառը տառադարձուած է յն. ὥσαννά ձևից, որի հետ նոյն են նաև լտ. ֆրանս. hosanna ռոթ. osanna, գերմ. hosianna, վրաց. ოხანნა ոսաննա ևն։-Հիւբշ. 369։

• Հներից Սեբեր. 201 մեկնում է. «Ով-սաննա, այս է ըստ եբրայեցւոց բարբա-ռոյն՝ փառաբանութիւն իսկ նշանակեալ և մեծ գովութիւն»։-Բրս. մրկ. 136 «Ով-սաննայն եբրայեցի բառ է. սակայն այլևայլ լսի ըստ լեզուաց. զի ըստ յու-նացն ասէ՝ փառք ի բարձունս այնմ տեառն, որում վայելէ. իսկ ըստ ասոր-ւոցն՝ փրկութիւն ի բարձունս, և ըստ հայոց՝ փրկութիւն որդւոյ Դաւթի... Ով-սաննայն ըստ եբրայեցւոցն է յօդեալ յերկուց բանից. ի բոլոր բանէ և ի կի-սոյ. մին՝ որ է օսի, որ թարգմանի փըր-կեա՛ միշտ կամ փրկեա՛ զժողովուրդ քո. և միւսն՝ աննա, որ է աղաչական, որպէս ասեն եօթանասունքն, ո՛ տէր. փրկեա...»։ Երզն. մտթ. 446 «Ովսան-նալ բարձրելոյն. այսինքն փրկութիւն ի ռարձանց կամ կեցո՛ և ապրեցո՛. նոքա ձևացուցանէին զայս վասն Ղազարու յարութեանն՝ փրկիչ և ապրեցուցիչ ի բարձանց ասացեալ. իսկ սոքա ըստ խորհրդոյ հետևեալ՝ ստուգաբանութեամր

• բառիցն եղանակեն զսոյն մինչև ցայսօր։ Քանզի ովսաննայն ստուգի ո՞վ սա. հարցանեն, որոց պատասխանեն հաւա-տացեալք, նա՛ է սա՝ որ զերկինս երկ-նայնովքն կազմեաց... ո՞վ սա. նա՛ ա-ռեն՝ որ ի Քորեբ հրով փայլատակեցաւ -. ո՞վ է սա... սա է թագաւորն փա-ռաց»։-Տաթև. ձմ. ճզ. գրում է. «Ով-սաննայն յեբրայեցւոցն ի մերս օրհնու-թիւն թարգմանի կամ փառաբանութիւն կամ մեծութիւն և ըստ այլում առակի՝ սա նա է ասէին, որ ի սկզբանց յաւթ-տեանց արարիչ է...»։ Նոյնը՝ ճէ. «Ով-սաննայ, որ թարգմանի փրկեա՛ զմեզ»։ -Նորերից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։